Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Սևանա լճից խմելու ջուր չի վերցվում

Սևանա լճից խմելու ջուր չի վերցվում
19.03.2014 | 12:07

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ԱԺ-ը լսումներ էր կազմակերպել, որի ընթացքում ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանից հետաքրքրվեց՝ արդյոք կառավարությունը մի քանի տարի առաջ այսպիսի վիճակ կանխատեսել էր: «Հնարավոր բոլոր միջոցառումներն իրականացվել են: Ամենախոշոր ծրագրերը, որ իրականացվել են, եղել են այս ոլորտում»,-ասաց պաշտոնյան` հավելելով, որ առաջիկա հինգ տարիներին այս ոլորտը կարիք ունի Սևանա լճի «օգնությանը»: Լճի մակարդակի առումով էլ Անդրեասյանն ընդգծեց, որ օրենքով ֆիքսված ծրագիրը գերակատարվել է և ակնկալվածից շատ ջուր է կուտակվել, իսկ խմելու ջուր լճից դեռ չի վերցվում:

Նախագծով առաջարկվում է մինչև Սևջուր և Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրության խնդրի լուծումը, ինչպես նաև ոռոգման նպատակներով Սևանա լճից բացթողման տարեկան չափաքանակի 240մլն խմ սահմանումը:
Այս օրենքը միտված է ոռոգումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ և՛ արտեզյան հորիզոնների, և՛ Սևջի ջրատվության նվազման, ոռոգման պահանջարկի և Սևան-Հրազդան արագահոս համակարգում կորուստների աճով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3264

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ